00:00:00

Իրաքում ԱՄՆ դեսպանատան շենքում տագնապի ազդանշաններ են միացել

16:07, 06 հուլիս 2021 Աշխարհ

Տագնապի ազդանշաններ են միացել Իրաքի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատանը: Այս մասին հայտնել է AlHadath հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին: Նրանց տեղեկությամբ՝ շչակները գործի են դրվել այն բանից հետո, երբ անհայտ անձինք փորձել են հրթիռակոծել Բաղդադի կենտրոնում հատուկ պահպանվող «կանաչ գոտին», որտեղ գտնվում են մի շարք կառավարական շենքեր և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, մասնավորապես՝ ամերիկյան դեսպանատունը: Բացի այդ, ականատեսները հայտնում են, որ տարածքի մոտակայքում խոցվել է անօդաչու սարք: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր