00:00:00

Կամչատկայում կորել է կապը «Ան -26» ինքնաթիռի հետ

10:39, 06 հուլիս 2021 Աշխարհ

«Ան-26» ինքնաթիռը դադարել է կապի դուրս գալ Կամչատկայում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից: Հեռավորորեւելյան տրանսպորտային դատախազության տվյալներով՝ ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Պետրոպավլովսկ-Կամչատսկից դեպի Պալանա գյուղ: Օդանավում կա 23 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ: «Ընդհատվել է կապը Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության «Ան-26»-ի հետ կապը, որն ուղեւորվում էր Պետրոպավլովսկից դեպի Պալանա գյուղ: Օդանավը վայրէջք չի կատարել: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում կա 23 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ»,- ՏԱՍՍ-ին հայտնել են դատախազությունից: Կամչատկայի տրանսպորտային դատախազությունը ստուգում է սկսել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր