00:00:00

Սոչիում փողոցները վերածվել են գետերի. ուժգին հոսանքը քշում-տանում է անգամ մեքենաները

16:05, 05 հուլիս 2021 Աշխարհ

Սոչիում փողոցները վերածվել են գետերի, որոնցով հնարավոր է տեղաշարժվել միայն նավով կամ լողալով: Ուժգին հոսանքը քշում-տանում է անգամ մեքենաները, գրում է life.ru-ն: Առողջարանային քաղաքում ջրհեղեղ է սկսվել առատ տեղումների պատճառով, որոնք սկսվել էին նախորդ օրը: Միանգամից մի քանի գետ դուրս է եկել ափերից: Նկուղներն ու շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ: Հորդառատ անձրևների հետևանքով ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել Սոչիի Խերոտա և Մացեստա գետերում, ինչի հետևանքով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը բնակիչներին հորդորել է պատրաստվել հնարավոր տարհանմանը և հավաքել անհրաժեշտ իրերը: Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում բնակչությանն օգնելու նպատակով հերթապահում են «Կուբան ՍՊԱՍ»-ի և «Սոչիի փրկարար ծառայության» անձնակազմերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր