00:00:00

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել

23:52, 04 հուլիս 2021 Աշխարհ

Հզոր պայթյուն է որոտացել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունը պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» գազահանքավայրում, որը գտնվում է Բաքվից 75 կմ հեռավորությամբ՝ 170 կմ խորության վրա: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպի պաշտոնական հաստատում չի ստացվել: Այնուամենայնիվ, սոցցանցում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել դեպքի վայրից, որում երևում են հրդեհի բռնկման կադրերը: Ադրբեջանական SOCAR խոշորագույն նավթագազային ընկերությունից հայտնել են, որ իրենց արտադրական հարթակներում վթարներ չեն եղել, աշխատանաքն ընթանում է բնականոն ռեժիմով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր