00:00:00

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 29-ի

16:06, 04 հուլիս 2021 Աշխարհ

Ֆիլիպիններում վայրէջք կատարելու փորձի ժամանակ C-130 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 17ից հասնելով 29-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ ինքնաթիռում 92 մարդ է եղել: Ըստ տեղի պաշտոնյաների՝ նրանցից 50-ը տուժել է, ևս 17-ի ճակատագիրն անհայտ է: Ինչպես նշել է Երկրի զինված ուժերի գեներալ Սիրիլիտո Սոբեհանը, ինքնաթիռը վթարից հետո չի իջել թռիչքուղու վրա և բռնկվել է: Աղետը տեղի է ունեցել Սուլու նահանգի Հոլո կղզում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր