00:00:00

Երեխան եղել է սառած, կապտած, կեղտոտ և հողոտ. նոր մանրամասներ Գյումրիում հայտնաբերված նորածնի դեպքի մասին

20:33, 03 հուլիս 2021 Հասարակություն

Գյումրիի ավտոկայանի տարածքից այսօր հայտնաբերվել է տղա երեխա, բժիշկների պնդմամբ՝ մի քանի ժամ առաջ ծնված: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ավստրիական մանկական հիվանդանոցի ռեանիմատոլոգ Մարգարիտա Հարությունյանը նշել է. «Երեխային ընդունել ենք առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում: Հիվանդանոց է բերվել շտապ օգնության մեքենայով՝ ավտոկայանի տարածքից: Երեխան եղել է  սառած, կապտած, ճնշումը ցածր, սրտի զարկերը դանդաղ: Առաջնակի զննումով որևէ արատ չի հայտնաբերվել: Երեխան հասուն նորածին է, քաշը 3 կգ 100 գրամ, հասակը՝ 51 սմ: Մենք ցուցաբերել ենք առաջին բուժօգնություն, լողացրել ենք, մաքրել, որովհետև երեխան կեղտոտ էր, մազերի մեջ հող կար, ծղոտի կտորներ և´ մարմնի վրա, և´ շորերի մեջ: Այժմ ճնշումը կարգավորել ենք, կարգավորել ենք նաև սրտի աշխատանքը»:
Երեխան դեռևս կմնա բժիշկների հսկողության տակ, մինչև վիճակը լիարժեք կարգավորվի:   Դեռ ենթարկվելու է հետազոտության: Բժշկի պնդմամբ` տղայի կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, որ փոքրիկի պորտալարը մշակված չի եղել: Սա ենթադրելու տեղիք է տալիս, որ հիվանդանոցային պայմաններում լույս աշխարհ չի եկել փոքրիկը: «Պորտալարի մնացորդը դեռևս թաց էր: Այսինքն, երեխան ծնվել է  մի քանի ժամ առաջ: Վստահաբար, մեկ օրը չլրացած երեխա է: Դեռ չի սնվել, բայց արդեն արհեստական կաթնախառնուրդով պետք է կերակրենք»:
https://www.youtube.com/watch?v=4DyB9yQGgac

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր