00:00:00

ԱՀԿ ղեկավարը հայտարարել է աշխարհում համաճարակի շատ վտանգավոր փուլի մասին

18:59, 03 հուլիս 2021 Հասարակություն

Կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով աշխարհը համաճարակի շատ վտանգավոր փուլ է անցնում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ «Դելտա»-ի խիստ վարակիչ շտամը հայտնաբերվել է առնվազն 98 երկրում, «և այն կշարունակի զարգանալ և մուտացիայի ենթարկվել» և արագորեն տարածվել ինչպես ցածր, այնպես էլ բարձր պատվաստման ցուցանիշների դեպքում: Ինչպես շեշտել է կազմակերպության ղեկավարը, կորոնավիրուսի մուտացիաները «պահանջում են իրավիճակի անընդհատ գնահատում և առողջապահության կողմից ձեռնարկվող միջոցառումների մանրակրկիտ ադապտացում: Նա հիշեցրել է համաճարակային իրավիճակը սերտորեն վերահսկելու, թեստեր անցկացնելու և պացիենտներին մեկուսացնելու անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր