00:00:00

Իշխանությունը պետք է դիմի Մուրադովին, որպեսզի նա Բաքվի հետ բանակցի դատապարտված գերիներին վերադարձի համար․ Ավագյան

18:26, 03 հուլիս 2021 Հասարակություն

Իշխանությունը պետք է անհապաղ դիմի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ խնդրանքով, որպեսզի նա Բաքվի հետ բանակցի դատապարտված գերիներին վերադարձնելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։ «Տղաների վերադարձի համար կան բոլոր իրավական հիմքերը։ Երեկ դատարանի որոշումը կարդացվել է, և հենց այսօր էլ նրանք պետք է ազատ արձակվեն և վերադառնան Հայաստանի Հանրապետություն»,- ասաց նա։ Բորիս Ավագյանի կարծիքով՝ հայ ռազմագերիներին դատապարտելով՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանն ապացուցել, որ նրանք իրականում ռազմական հանցագործներ են։
«Սա հատուկ բեմադրված դատավարություն է միջազգային հանրության համար։  Վեց ամսով ռազմագերիներին կալանքի տակ պահելըն իրենք օրինականացրին դատական որոշումով»,- հավելեց Բորիս Ավագյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիս 2-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով 14 հայ ռազմագերիներին դատապարտվեցին ազատազրկվեն։ Նրանցից երկուսը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, 12-ը վեց ամսվա ազատազրկման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր