00:00:00

Խանութները շարունակել են կրկնօրինակել Yeezy-ի կոշիկները, անկախ Քանյե Ուեսթի դատական հայցից

21:40, 29 հունիս 2021 Աշխարհ

Ռեփեր Քանյե Ուեսթը Yeezy Foam Runner կեղծ մարզակոշիկների վաճառքի պատճառով դատական հայց է ներկայացրել աշխարհի ամենաճանաչված խանութներից մեկի՝ «Walmart»-ի դեմ։ Սուպերմարկետները շարունակել են կրկնօրինակել ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթի ապրանքանիշի կլոշիկները, թեեւ նա դիմել է դատարան, հայտնում է TMZ-ն։ Ավելի վաղ արտիստը դատական հայց էր ներկայացրել «Walmart» խանութի դեմ «Foam Runner» սանդալների բյուջետային տարբերակի վաճառքի համար, որը հիշեցնում է նրա Yeezy ապրանքանիշի մոդելը։ Սակայն դա այլ հարթակներին չի կանգնեցրել․ «Etsy» առցանց խանութը սկսել է «Yeezy Inspired» անվան ներքո վաճառել այս սանդալները։ Այն «Foam Runner»-ի հերթական կրկնօրինակն է։ Կայքում այդ կոշիկը վաճառվում է 30-60 դոլարով։ Քանյե Ուեսթն առայժմ չի մեկնաբանել կատարվածը։ Ուեսթի դատական հայցից հետո «Walmart»-ն իր առցանց խանութից ջնջել է բոլոր կրկնօրինակները։ Այս իրի արժեքը կայքում տատանվում էր 22-34 դոլարի միջակայքում այն դեպքում, երբ Yeezy-ի օրիգինալ սանդալները վաճառվում են 75 դոլարով։ Ապրիլին հաղորդվում էր, որ ռեփեր Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշի առաջին մարզակոշիկներն աճուրդում վաճառվել են պատմության ընթացքում ամենաբարձր գնով։ Sotheby's աճուրդի տունը Nike Air Yeezy 1-ն աճուրդի էր հանել ապրիլի 12-ին, իսկ արդեն ապրիլի 26-ին այն գնել են 1,8 միլիոն դոլարով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր