00:00:00

Իրանում ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրություն է սկսվել

14:00, 27 հունիս 2021 Աշխարհ

Իրանական ընկերություններից մեկը շաբաթ սկսել է արտադրել «Քովիդ-19»-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, խոսքը Actoverc ընկերության մասին է, որը խոշորագույն դեղագործական և սննդի մշակման գործարաններից է տարածաշրջանում: Իրանը միացել է 60 այլ երկրների շարքին, որոնցում ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրություն է սկսվել: Նման երկրների թվում են Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Բրազիլիան: Իրանում ներկա պահին արտակարգ կիրառման թույլտվություն են ստացել ինչպես ռուսական, այնպես էլ Հնդկաստանի արտադրած «Քովաքսին», անգլո-շվեդական «ԱստրաԶենեկա»դեղամիջոցները: Վերջինն Իրանը ներմուծում է ռուսական և հարավկորեական ընկերություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր