00:00:00

Կանադան պատասխանատվություն է կրում հնդկացի երեխաների նախկին դպրոցի տարածքում 751 գերեզմանի հայտնաբերման համար. Թրյուդո (լուսանկար)

11:09, 25 հունիս 2021 Աշխարհ

Կանադան պատասխանատվություն է կրում Սասկաչևան նահանգում հնդկացի երեխաների նախկին գիշերօթիկ դպրոցի հարակից տարածքում 751 անանուն գերեզմանի հայտնաբերման համար: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարության մեջ: «Ցավով տեղեկացա Սասկաչևանում նախկին գիշերօթիկ դպրոցի տարածքում անանուն գերեզմաններում հայտնաբերված երեխաների մնացորդների մասին: Հոգեկան տրավման ու ցավը, որ դուք՝ երկրի բնիկներդ զգում եք, Կանադայի պատասխանատվությունն է»,- ասել է Թրյուդոն: Նա այս գերեզմանները, ինչպես նաև Բրիտանական Կոլումբիա նահանգում հնդկացիների նախկին դպրոցի մոտ հայտնաբերված գերեզմանները, անվանել է «մեծ ողբերգության մի մաս» և «համակարգային ռասիզմի, խտրականության և անարդարության խայտառակ հիշեցում»: Կանադայի վարչապետը խոստացել է, որ իշխանությունները միջոցներ կհատկացնեն նման գերեզմանների որոնման համար: Հինգշաբթի CBC հեռուստաալիքը հաղորդել էր, որ Սասկաչևանում նախկին գիշերօթիկ դպրոցի տեղում 751 գերեզման է հայտնաբերվել: Հատուկ սարքավորումների օգնությամբ դրանք հայտնաբերել են Կանադայի բնիկ ժողովուրդներից մեկի ներկայացուցիչները, որոնք սկսել էին որոնումներն այս տարվա հունիսի 2-ին: Ենթադրաբար, գերեզմաններում գտնվում են հնդկացի երեխաների աճյուններ, որոնք մահացել են այս ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում: Այս դպրոցը գործել է 1899-1996 թվականներին: Indigenous groups call for Canada to identify graves after remains of 215  children found | Reuters Horrible History': Mass Grave of Indigenous Children Reported in Canada -  The New York Times

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր