00:00:00

Երկու խորհուրդ՝ ընտրություններին ընդառաջ. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ

19:57, 18 հունիս 2021 Հասարակություն

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկու խորհուրդ՝ ընտրություններին ընդառաջ․ 1. Անհրաժեշտ է պարտադիր գնալ քվեարկության և պարտադիր քվեարկել որևէ ուժի օգտին։ Ցանկալի է ընտրել այն ուժին, որը, ամենայն հավանականությամբ, հաղթահարելու է անցողիկ շեմը և հայտնվելու է խորհրդարանում, հակառակ պարագայում քվեարկության չգնալով, կամ բոլորին դեմ քվեարկելով, կամ «չանցողիկ» քաղաքական ուժի օգտին քվեարկելով, ըստ էության, համաձայնվում եք այն մտքի հետ, որ ձեր ձայնը հնարավոր է «բաշխվի» ձեզ համար ոչ ցանկալի քաղաքական ուժի օգտին։ 2. Ընտրեք այս պահին քաղաքական իշխանության հավակնորդներից այն ուժին, որը ձեր պատկերացմամբ (ազնվորեն դատելով)՝ ա) ունի բավականաչափ փորձ, հմտություններ ու կարողություններ՝ առնվազն առաջնահերթ լուծելու մեր երկրի առջև ծառացած արտաքին անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները (սահմանների անձեռնմխելիության վերականգնում, հետկապիտուլիացիոն իրավիճակի բեկում, բանակաշինություն և այլն), բ) ունի հստակ պատկերացումներ, թե ինչպես պետք է վերադառնալ հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ վերականգնելով արժանապատիվ հարաբերությունները Հայաստանի ռազմավարական (պոտենցիալ ռազմավարական) և տարածաշրջանային գործընկերների հետ, ինչպես նաև վերադարձնելով Հայաստանի՝ «տարածաշրջանային գործոնի» դերակատարությունը, գ) որն ունի մեր երկրի տնտեսական զարգացման համար հստակ սահմանված ռազմավարական նպատակներ և դրանք իրագործելու՝ առնվազն ուղենիշային առաջնահերթություններ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր