00:00:00

Ավելի լավ կլինի նրանք զբաղվեն ԼՂ-ում մարդու իրավունքները ոտնահարող իրենց հանցագործներով. Արա Աբրահամյանը՝ Բաքվի անհեթեթ մեղադրանքների մասին

13:12, 18 հունիս 2021 Հասարակություն

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ իր հասցեին Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են։ «Ադրբեջանի դատախազությունը կարող է ցանկացած բան հայտարարել, դա ինձ չի անհանգստացնում: Ավելի լավ կլինի նրանք զբաղվեն ԼՂ-ում մարդու իրավունքները ոտնահարող իրենց հանցագործներով: Եվ այն, ինչ նրանք հորինում են, անհեթեթություն է և ինձ չի անհանգստացնում: Ինձ համար դա ծիծաղելի է, ես անմեղ եմ և իմ հետ խնդիրներ չեն կարող լինել»,- նշել է Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, նաեւ գործարարներ Սամվել Կարապետյանի եւ Դավիթ Գալստյանի նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր