Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն այլևս անկուսակցական քաղաքական գործիչ չէ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Արզաքանցյանը հայտնեց, որ անդամակցել է կուսակցությանը, ավելին՝ այդ քաղաքական ուժի ղեկավար կազմի ներկայացուցիչ է դարձել։
Գործարարի խոսքով՝ իրեն պատգամավորական մանդատ ստանալու հնարավորությունից զրկված ԿԸՀ-ի որոշումից հետո հայտնվելով բարդ իրավիճակում, պետք էր չհիասթափեցնել իր կողմնակիցներին և ցույց տալ, որ անելանելի իրավիճակներ չեն լինում:
«Ես մեծ հույս ունեմ, որ մարդասեր հայկական դատարանն արդար վճիռ կկայացնի»,-ասում է Արզանքանցյանը։
Եթե որոշումը նրա օգտին կայացվի, ապա Դեմոկրատական կուսակցության կողմից նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում Արզանքանցյանը ԱԺ պատգամավորի կարգավիճակ կստանա։ Իսկ եթե դատարանը ԿԸՀ-ի որոշումն ուժի մեջ թողնի, ապա կուսակցությունը, եթե անցնի խորհրդարան և մասնակցի կոալիցիոն կառավարության ձևավորմանը, կարող էր իր թեկնածությունն առաջադրել նաև ընտրական ցուցակից դուրս։