Հետաքրքիր է, որ գրեթե բոլորի ծրագրերում կրթության ոլորտին անդրադարձ կա միայն վերջում։ «Պատիվ ունեմ» դաշինքը խոստանում է, որ 10 տարվա ընթացքում Հայաստանի 2 բուհ կընդգրկվի աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկում։ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը խոստանում է ներդնել աշակերտակենտրոն ուսուցում, արմատապես վերանայել Ինֆորմատիկա առարկայի ծրագիրը, ավագ դպրոցից սկսած՝ աշակերտներին պատրաստել քաղաքացիական կյանքին։
«Հայաստան» դաշինքում կա խոստում՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը հասցնել 90-95%-ի։ Դաշինքը խոստանում է չօպտիմալացնել գյուղական փոքր դպրոցները, սոցիալական երաշխիքներ տալ կադրերի պակաս ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչներին: