00:00:00

Բակո Սահակյանը այցելել է առաջնագիծ

21:00, 03 մայիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախարար, ՊԲ  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն  Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ինչպես նախագահին զեկուցել ու հավաստիացրել են զինվորականները, իրավիճակը լիովին գտնվում է մեր ուժերի վերահսկողության ներքո և արկածախնդրության դիմելու պարագայում հակառակորդը հերթական անգամ առիթ կունենա համոզվելու իր ծրագրերի անհեռանկարային լինելու հարցում: Շրջայցի ավարտին Արցախի Հանրապետության նախագահը խնդիրներ է առաջադրել ներկաներին և նշել, որ այսուհետ ևս ծառայությունը առաջնագծում պետք է կազմակերպել առկա իրողություններն ու հավանական զարգացումները հաշվի առնելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր