00:00:00

ԱԺ շենքի մոտից 9 քաղաքացի բերման է ենթարկվել

02:28, 21 մայիս 2021 Տեսանյութեր

ՀՀ ոստիկանության ծառայողներն ԱԺ շենքի մոտից բերման են ենթարկել ակցիա իրականացնող 9 քաղաքացու։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակվել է փաստաթուղթ, որը ստորագրելու մասին տեղեկությունները հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հերթական վտանգավոր փաստաթուղթը ստորագրելու վտանգը կանխելու նպատակով այսօր Երևանում ակցիաներ են իրականացվել։ Ակցիայի մասնակիցների մի մասը երթ են իրականացրել՝ դեպի ՀՀ ԱԺ, մյուս մասը՝ դեպի ԱԳՆ շենք։   https://www.youtube.com/watch?v=F4NXhOLbsTg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր