00:00:00

Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

10:44, 24 ապրիլ 2021

Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ֆերնանդեսը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նախատեսվում է, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը նաև շրջայց կկատարի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Նրանց ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր