00:00:00

Ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգեշնչել միջազգային նոր հանցագործություններ ծրագրողներին․ Արա Այվազյան

10:24, 24 ապրիլ 2021

Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության, պատմական հայրենիքում արժանապատիվ անվտանգ ապրելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մամուլի կենտրոնում իր ելույթի ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Նա մասնավորապես ասաց․ «Պետության կողմից կազմակերպված և կատարված աննախադեպ ոճրագործությունը հետագայում հիմք հանդիսացավ ցեղասպանության եզրույթի սահմանման և ցեղասպանության կանխարգելման պատժի համար միջազգային կոնվենցիայի համար։ Բայց այդուհանդերձ միջազգային հանրության կողմից մոռացված ամենատխուր դասերից մեկն էր անպատժելիությունը, և ցեղասպանության կազմակերպիչներն այդպես էլ չկանգնեցին միջազգային արդարության առջև։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր