00:00:00

ԵԱՏՄ որոշմամբ ՀՀ մինչև 22.4 տոննա շաքարի ներմուծումը կազատվի մաքսատուրքից

20:36, 23 ապրիլ 2021 Տնտեսություն

Ապրիլի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ համաձայն որի, ս. թ. մայիսի 15-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կտրամադրվի սակագնային արտոնություն երրորդ երկրներից շաքարի առանց մաքսատուրքի ներմուծման մասով։ Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Հայաստանի Հանրապետություն մինչև 22.4 հազար տոննա ծավալով ներկրվող շաքարը։ Որոշման ընդունումը պայմանավորված է շաքարի շուկայում գների հնարավոր աճը կանխարգելելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր