00:00:00

Մտահոգվելու և խուճապի կարիք չկա. պաշտպանության փոխնախարարը՝ սահմանային վիճակի մասին

14:53, 23 ապրիլ 2021

Մտահոգվելու որևէ առիթ կամ կարիք չկա: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային վիճակին, այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Նա կոչ արեց և հորդորեց, որ խուճապ կամ այլ բացասական տրամադրություն որևէ մեկի կողմից չտարածվի: «Ամեն ինչ վերահսկվում է և մտահոգության կարիք կամ առիթ չկա»,- նշեց փոխնախարարը: Լրագրողները հիշեցրին՝ հաղորդվում է սահմանին կրակոցների հաճախակիության ավելացման մասին: «Եթե մտահոգության կարիք լինի, նախարարությունը հայտարարություն կտարածի, գործողություններ կկատարի, որոնք կլինեն ձեզ համար տեսանելի և ընկալելի»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր