00:00:00

Բաքվի ռազմական դատարանը 4 ամսով երկարացրել է Լյուդվիգ Մկրտչյանի կալանքի ժամկետը

13:21, 23 ապրիլ 2021

Բաքվի ռազմական դատարանը քննության է առել ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ ներկայացված հայցը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գերեվարված Մկրտչյանին Ադրբեջանում մեղադրում ենՂարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում «ադրբեջանցի ռազմագերիներին խոշտանգելու համար»: Այս մասին գրում է minval.az կայքը: Դատարանի որոշմամբ` Մկրտչյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով: Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (կալանքի կամ ազատության այլ սահմանափակումների ենթակա անձանց ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը): Մկրտչյանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2000 թվականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր