00:00:00

Թուրքիայի վարչապետ Էրդողանը նամակ էր գրել Ռոբերտ Քոչարյանին ու կոշտ պատասխան ստացել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյանն էիր էջում գրում է․ «2005 թվականի ապրիլին Հայաստանում պատրաստվում էին մեծ հանդիսավորությամբ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերին՝ 90-րդ տարելիցի շրջանակներում։ Նախորդ տարիներին, Հայաստանի իշխանությունների և հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ առաջընթաց էր գրացնում։ Սա չէր կարող չանհանգստացնել հարևան Թուրքիային: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը ՀՀ նախագահ Քոչարյանին նամակ էր գրել։ Էրդողանը հուսահատ փորձ էր անում Հայոց ցեղասպանության հարցը հանձնել պատմաբաններին, սակայն ստացավ արժանի կոշտ պատասխան։ Նախագահը պատասխանում նշել էր. «Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, և մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին, ուստի մենք կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ»։ Էրդողանի կողմից պատասխան չհաջորդեց։ Դժվար էր պատասխանել քաղաքական առումով գրագետ, փաստարկված և հեռատես նամակին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր