00:00:00

«Քաղաքացիական հագուստով ոստիկանը շիշ էր շպրտում, աղջկա են խփել». ցուցարարներ

21:25, 22 ապրիլ 2021

Դատախազության տարածքում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պնդում են՝ քաղաքացիական հագուստով իրավապահ համակարգի ներկայացուցիչներ սադրել են, որ տեղի ունենա բախում ոստիկանների ու ցուցարարների միջև: Հայտարարությանն ի պատասխան տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հերքեցին քաղաքացու խոսքերը: Ցուցարարներից մեկը հայտարարեց՝ «Շշերով մարդկանց են խփել: Ոստիկանը աղջկա ա խփել»: «Աղջկա ոչ մեկ չի խփել»,- հայտարարեցին ոստիկանները: «Քաղաքացիական հագուստով քրեականի աշխատողը իմ աչքի առաջ ձվով սկսեց խփել: Հիմա հակառա՞կն եք ինձ համոզելու: Եթե պետք ա էս թեման փակենք, եկեք փակենք, բայց մի՛ ասեք՝ տենց բան չի եղել»,- զայրացած տոնով ասաց ցուցարարներից մեկը, ում փորձում էին հանդարտեցնել տեղում հավաքված ցուցարարներն ու ոստիկանները: «Չկա՛ տենց բան, հին բաներ ես ասում, սո՛ւս»,- հայտարարեց ոստիկաններից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր