Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման խնդրին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Այդ հարցերը դեռ քննարկման փուլում են, առարկայական բան այս պահին դեռ չկա: Երբ լինի, այդ քննարկումների ընթացքում անվտանգության հարցերն առաջնային են լինելու: Մեզ համար ամենաառաջնային խնդիրն անվտանգությունն է: Նույնիսկ եթե տնտեսական հարցեր են քննարկվում, անվտանգության հարցերը միանշանակ օրակարգում են»: