00:00:00

Փոփոխություններ՝ Արցախում 68 000 դրամի չափով տրամադրվող աջակցության ծրագրում

21:19, 22 ապրիլ 2021 Տնտեսություն

ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ արցախցիներ, Տեղեկացնում ենք, որ փոփոխություններ են կատարվել 68 հազար դրամի չափով չորս ամիս շարունակ տրամադրվող աջակցության ծրագրում: Համաձայն այդ փոփոխությունների. Այսուհետ ծրագրի շահառու են հանդիսանում արական սեռի բոլոր կենսաթոշակառուներն, անկախ տարիքից և պարգևավճար ստացող զոհված զինծառայողների ընտանիքների անդամները: Աջակցության գումարները կվճարվեն այն եղանակով, ինչպես վճարվում են վերջիններիս թոշակները՝ ներառելով նաև նախորդ ամսվա գումարը: Եթե քաղաքացին գտնվում է ՀՀ-ում կամ Արցախում, սակայն դիմումը մերժվել է, նրա՝ Արցախում՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության դիմումների բաժին, Հայաստանում՝ սոցիալական ապահովության ծառայություն անձամբ ներկայանալու և դիմում լրացնելու դեպքում, այն կուսումնասիրվի, և եթե վերջիններս տվյալ ամսվա 1-ի դրությամբ իրավունք են ունեցել ծրագրի շահառու հանդիսանալու, կվերանայվի դիմումը՝ վճարվելով այդ ամսվա աջակցության գումարը ևս: Այն քաղաքացիներն, ովքեր ծրագրի շահառու են, բայց դիմում չեն լրացրել, անհրաժեշտ է դրանք լրացնեն՝ ստանալով նաև նախորդ ամսվա գումարը: Եթե դիմումը չեն լրացրել կենսաթոշակ ստացող, բայց 63 տարեկանը չլրացած իգական սեռի ներկայացուցիչները, նրանց տրվելիք աջակցության գումարը նախորդ ամսվա համար ևս, կփոխանցվի կենսաթոշակը ստանալու եղանակով: Անկախ ծնողի՝ ծրագրի շահառու լինելու հանգամանքից, երեխաներն օգտվում են ծրագրից: Չի փոխվել ծրագրից օգտվելու համար փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու պահանջը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր