00:00:00

«Հայաստան» հիմնադրամը կվերանորոգի Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը

15:45, 22 ապրիլ 2021

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն իր տեսակով միակն է Արցախում: Այն հիմնադրվել է 1998 թվականին բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ: 23 տարի շարունակ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպաստելով նրանց ինքնուրույնությանը, անկախությանը, հասարակությանը ինտեգրվելուն և կյանքի որակի բարելավմանը: Շուրջ 3 ամիս է, ինչ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում նաև Արցախյան վերջին պատերազմում վիրավորված զինծառայողների համար: Կարևորելով ռազմավարական նշանակություն ունեցող այս կենտրոնի գործունեությունը և հաշվի առնելով կենտրոնի արդիականացման խնդիրը՝ Հիմնադրամն ապահովել է այն մեծաքանակ բժշկական պարագաներով և հանձն առել կենտրոնի վերանորոգումը: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր