00:00:00

«Զզվելի արարք, որը վիրավորում է մարդկությանը». Բաքվում ռազմական ավարի պարկի բացումը դատապարտած հույն եվրապատագամավորը պատասխանել է Աթենքում Ադրբեջանի դեսպանին

Աթենում Ադրբեջանի դեսպան Անար Հուսեյնովը հույն քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոս Անդրուլակիսի հայտարարությանն ի պատասխան ասել է, որ «Ադրբեջանի նկատմամբ Անդրուլակիսի կողմնակալ վերաբերմունքի պատճառները վաղուց են հայտնի», հայտնում է Greek City Times թերթը։ «Եվրախորհրդարանի պատգամավորը հիշել է զոհված հայ զինվորների սաղավարտներն ու խրտվիլակները, սակայն, ցավոք, մոռացել է երկու պատերազմների ընթացքում զոհված 20 հազար ադրբեջանցի զինվորների և մեկ միլիոն փախստականների և ներքին տեղահանվածների մասին», - հավելել է նա: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Նիկոս Անդրուլակիսը դատապարտել էր Բաքվում բացված ռազմական ավարի պարկը։ Պատագամավորը սոցիալական ցանցերի իր էջերում գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «վիրավորում է հայ զինվորների հիշատակը»՝ հիմնելով «բարբարոսության» պարկ։ «Միջազգային կազմակերպությունները չեն կարող լուռ անցնել մարդկության համար ամոթալի այս միջնադարյան պրակտիկայի կողքով», - ասել էր Նիկոս Անդրուլակիսը։ Հունական թերթն այս համատեքստում նշել է, որ Հուսեյնովը մոռանում է մի կարևոր բան. այն, որ Արցախը 2500 տարի եղել է հայկական աշխարհի անբաժանելի մասը, երբ 1500 տարի առաջ առաջին թուրք բարբարոսները Կենտրոնական Ասիայից եկել են տարածաշրջան: Ադրբեջանի դեսպանի մեկնաբանությանն ուղղված հույն քաղաքական գործի պատասխանը չի ուշացել։ «Ես իրոք չեմ հասկանում դեսպանի գրառման իմաստը: Անցյալ ամռանը դիվանագետն ու իր գործընկերները կոչ էին արել Լեռնային Ղարաբաղի հաամարտությունը կարգավորել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, բռնության բացառման, հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա։ Զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը զզվելի արարք է և վիրավորում է մարդկությանը՝ աշխարհի ցանկացած երկրի ցանկացած կառավարության կողմից», - ասել է Նիկոս Անդրուլակիսը։ Հիշեցնենք, որ Բաքվում բացվել է ռազմական ավարի պարկ, որն այցելել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Պարկում ցուցադրվում են Ադրբեջանի ռազմական ավարները, որոնք հայկական կողմից Բաքվին են անցել 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում: Այստեղ ցուցադրվում է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչև 150 կտոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր, փոքր զենքեր և ռազմական մեքենաներ: Պարկում են գտնվում նաև «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, հայկական կողմն արձակել է Ադրբեջանի տարածք:
Այն հասարակության համար բաց է ապրիլի 14-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր