00:00:00

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Քարվաճառը հայկակա՞ն է, թե՞ ոչ…..

14:26, 31 մարտ 2021

Ազգային ժողովի իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել. «Հայաստանում կա՞ մեկը էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է  եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր, դու էլ խելոք-խելոք պիտի հետ տայիր վաղ թե ուշ»:
Իսկ համաձա՞յն է Հովիկ Աղազարյանի այս պնդմանը իր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք վերջինի խոսնակին՝ Մանե Գևորգյանին: Պարզվեց՝ հարցը բավականին «բարդ» է:
– Նիկոլ Փաշինյանը համակարծի՞ք է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի ասած այն մտքին, որ Քարվաճառը հայկական չի եղել: – Գրավոր ուղարկեք Ձեր հարցումը: – Բայց ինձ պատասխանը հիմա է պետք, հնարավորինս սեղմ ժամկետում: – Իսկ ինձ պետք է, որ Դուք գրավոր ուղարկեք հարցումը: – Կասե՞ք՝ ինչի համար է պետք, որ գրավոր ուղարկեմ: – Որովհետև դա նորմալ ընթացակարգ է:
– Գոյություն ունի նաև բանավոր մեկնաբանության ընթացակարգ, չէ՞:
– Այո, և ես նախընտրում եմ գրավոր ընթացակարգը, չեմ հասկանում, թե ինչի՞ էսքան երկար մենք էդ հարցը քննարկենք, եթե առավել ևս Ձեզ արագ է դա պետք: – Դուք կպատասխանեք 3-օրյա ժամկետում, իսկ ինձ պետք է հնարավորինս արագ արձագանք: – Գուցե 5 օրվա ընթացքում պատասխանենք, կամ միգուցե 30 օրվա ընթացքում: – Այսինքն՝ դա այդքան դժվա՞ր հարց է: – Հարգելի լրագրող, եթե Դուք զանգահարում եք որևէ հարցի պատասխան ստանալու համար, ապա խնդրում եմ գրավոր ուղարկեք ինձ այդ հարցը: – Փաստորեն, բանավոր մեկնաբանության ընթացակարգն այլևս չի աշխատում: – Ես թույլ կտամ, որ Դուք ինչ մեկնաբանություն ուզում եք, կարող եք ավելացնել, բայց ես ասացի: Արձանագրենք. Նիկոլ Փաշինյանի կարծիքը պարզելու համար՝ Քարվաճառը հայկակա՞ն է, թե՞ ոչ, պետք է նախ հարցը գրավոր ձևակերպել, ապա սպասել նվազագույնը 5 աշխատանքային օր, որևէ պատասխան ստանալու համար, ինչպես պահանջում է օրենքը: Այս պարզ հարցի «բարդ» պատասխանը ստանալու համար մենք գրավոր հարցում, իհարկե, կուղարկենք, պատասխանը ստանալուն պես կտեղեկացնենք նաև մեր ընթերցողներին: Միայն հիշեցնենք նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգը, «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր