Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսազանգի միջոցով բանակցություններ է վարել Գերմանիայի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Այս բանակցությունների շրջանակներում երկրների ղեկավարները քննարկել են ընթացիկ օրակարգը. կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը, իրավիճակը Ուկրաինայի Արևելքում և Բելառուսում, ինչպես նաև Իրանի հետ միջուկային գործարքը, Եվրամիության հետ հարաբերությունների վերականգնումը և Ալեքսեյ Նավալնիի գործը:
Մերկելը և Մակրոնը վերահաստատել են, որ Մինսկի համաձայնագրերն այլընտրանք չունեն: