00:00:00

Արցախի ՆԳՆ-ում քննարկվել են Արցախի ներքին անտանգությանը վերաբերող հարցեր

12:11, 31 մարտ 2021

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին և ԱԻ պետական ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանին, որի ժամանակ քննարկվել են հանրապետության ներքին անտանգությանը վերաբերող հարցեր: Արցախի ԱԻՊԾ-ից  հայտնում են, որ այս ենթատեքստում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, կարևորել մայրաքաղաքում և երկու կառույցների շրջանային բաժիններում ուժեղացված ռեժիմով ծառայությունը: Կարեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջնայինը՝ հետպատերազմյան նոր իրողություններում, մշտապես բնակչության կողքին լինելն ու նրանց անվտանգությունը երաշխավորելն է: Նախարարը նաև հետաքրքրվել է միջշրջանային ու միջպետական ճանապարհահատվածներում շուրջօրյա հերթապահություն իրականացնող ծառայության խնդիրներից: Նախանշվել են համակարգի առաջիկա անելիքներն ու առանձացվել հրատապ լուծում պահանջող խնդիրները: Ոստիկանության պետն ու ԱԻՊԾ տնօրենը նախարարին են ներկայացրել նաև տարվա պլանային միջոցառումների կատարման մասին հակիրճ տեղեկատվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր