00:00:00

Արմեն Սարգսյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել

11:58, 31 մարտ 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Ավելի վաղ վարչապետի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որին նշանակվել էր մարտի 26-ին: Նշենք նաև, որ օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Անդրանիկ Սիմոնյանը մի քանի օր անց նշանակվելու է ԱԱԾ փոխտնօրեն, ապա՝ ԱԱԾ տնօրեն, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր