00:00:00

Փաշինյանը պաշտոնից ազատել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին

10:57, 31 մարտ 2021

Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին վարչապետը որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Սիմոնյանը նշանակվելու է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, այնուհետ արդեն ԱԱԾ տնօրեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր