00:00:00

Քննիչը, որի դեմ Փաշինյանին քննադատող գրառմամբ կիսվելու համար ծառայողական քննություն են նշանակել, պատերազմի առաջին օրվանից եղել է ռազմաճակատում

21:15, 30 մարտ 2021

Mediaport-ը պարզեց, որ ՀՀ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանն 2021թ.-ին նաև պարգևատրվել է՝ պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների համար: Ա. Անտոնյանը մասակցել է նաև ապրիլյան պատերազմին, պարգևատրվել է Պաշտպանության նախարարության մեդալով: Նա 3 անչափահաս երեխա ունի: Զավեշտն այն է, որ իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակածները հետապնդում են հայրենիքին ծառայություններ մատուցած մարդկանց՝ ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար: Նախկինում նման խայտառակ դրվագները միայն փաշինյանականի սիրելի Թուրքիային և Ադրբեջանին էին հատուկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր