00:00:00

Ավստրիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի միլիոն դեղաչափ գնելու շուրջ

21:21, 30 մարտ 2021

Ավստրիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի միլիոն դեղաչափ գնելու շուրջ, որը դեռ հավանություն չի ստացել դեղորայքի եվրոպական գործակալության (EMA) կողմից: «Պատվաստանյութերի նկատմամբ աշխարհաքաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն: Միակ բանը, որը պետք է հաշվի առնել, պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունն է»,-ասվում է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ EMA-ն սկսել է ուսումնասիրել պատվաստանյութը, որն արդեն հավանություն է ստացել 58 երկրում: Ապացուցվել է, որ ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 92 տոկոս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր