00:00:00

Կառավարությունը չի վճարել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի վարձավճարների 50 տոկոսը

17:16, 30 մարտ 2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հունվարի համար կառավարությունը չի կատարել իր հանձնառությունը և չի վճարել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի վարձավճարների 50 տոկոսը: Սահմանամերձ համայնքներում բնակիչների օգտագործած գազի վարձավճարների կեսը օրենքով պետությունն է վճարում սահմանված չափաքանակով։ Հունվար ամսվա համար պետությունն իր հանձնառությունը չի կատարել, և բնակիչն է վճարել (տվյալ ամսվա ամբողջ չափով)։ Այդ խնդրով դիմել եմ կառավարության ղեկավարին՝ առաջարկելով հունվար ամսվա` պետության չկատարած վճարումները իրականացնել հաջորդ ամիսներին` այդպիսով թեթևացնելով սահմանամերձ բնակիչների՝ առանց այն էլ ծանրացած հոգսերի մի փոքր մասը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր