00:00:00

ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է ՀՖԿՍՊԻ, քննարկվել են բուհում տեղի ունեցած փոփոխությունները

16:51, 30 մարտ 2021

Աշխատանքային այցով ՀՖԿՍՊԻ (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ) է այցելել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ փոխնախարարը եղել է «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնում։ Ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, տեխնիկական հագեցվածությունը, հնարավորություններն ու առավելությունները։ Շրջայցն ավարտվել է կլոր սեղանի շուրջ։ Քննարկել են բուհում տեղի ունեցած փոփոխությունները թե՛ ուսումնական, և թե՛ վարչական մասերում։ Ներկայացվել են կատարված բարեփոխումները, բարեկարգումները, գրանցված առաջընթացը։ Զրուցել են բուհի տեսլականի, նախատեսվող ծրագրերի հնարավոր խոչընդոտների և ծրագրային առաջընթացին խանգարող հանգամանքների շուրջ։ Թռչունյանն իր աջակցությունն է հայտնել բուհի կողմից արվող առաջարկներին, հավելել, որ բուհն ազատ է, առաջարկություներով ու խնդիրներով կարող է հանդես գալ, կլսեն և կքննարկեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր