00:00:00

ԱՀ նախագահի խոսնակը՝ ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենան քարկոծելու միջադեպի մասին

17:07, 26 մարտ 2021

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը բոլոր առումներով դատապարտելի է համարում Արցախի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ մայրուղու վրա մարտի 25-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները քարեր են նետել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների ուղղությամբ: Լուսինե Ավանեսյանը միջադեպին անդրադարձել է «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Արցախի իշխանությունները այն դիտարկում են որպես Արցախի Հանրապետության իրավական կարգի ու նոյեմբերի 10-ի հայտարարության խախտում և եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ուշադրությունը հրավիրում դրա վրա՝ նման միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով: Արցախի իրավապահների կողմից պատրաստվող նյութերը և միջադեպի վերաբերյալ Արցախի իշխանությունների կարծիքը փոխանցվելու են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- հավելել է Ավանեսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր