00:00:00

Շատվանում 27-ամյա երիտասարդին ամբուլատոր կենտրոնից տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն․ 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է

22:13, 04 սեպտեմբեր 2026 Պատահարներ

 

 

Օգոստոսի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ Շատվան բնակավայրի ամբուլատոր կենտրոն բուժօգնության է մոտեցրել վիճաբանության ընթացքում դանակահարված մի քաղաքացի, ով ի վիճակի չի եղել ոչինչ հայտնելու, և նրան տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Էդվարդ Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, Շատվան-Նորաբակ ճանապարհի սկզբնամասում՝ ճանապարհին հարակից դաշտում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հարութ Գ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Էդվարդ Ա․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ են հասցրել միմյանց։ Այդ ժամանակ Հարութ Գ․-ն իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է Էդվարդ Ա․-ի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում՝ պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հարութ Գ․-ն մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում խոստովանել է կատարածը և հայտնել, որ իր մոտ եղած գաղտնի փականով դանակով հարվածելուց հետո այն նետել է դաշտը։

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր