Ուկրաինական անօդաչուն Դոնեցկում բազմաբնակարանային շենքի հինգերորդ հարկին, հայտնել է Ռուսաստանի ՔԿ քննչական մարմինների աշխատակիցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Աշխատակիցը, մասնավորապես, ասել է. «Պարզվել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի բազմաբնակարան շենքի հինգերորդ հարկի բնակարանին։ Շենքը մեծ վնասներ է կրել, կոտրվել են պատուհանները, վնասվել է առնվազն երեք բնակարան»։
Նա նաև հավելել է, որ տեղում ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել։
«Գնդակոծության վայրի զննման ժամանակ հայտնաբերվել են բեկորներ, որոնք ենթադրաբար պատկանում են արտասահմանյան արտադրության ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուի», – հավելել է ՌԻԱ Նովոստի-ի զրուցակիցը։