Ես խոսել եմ Պուտինի հետ, ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Պուտինը չի ձգտում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները շաբաթ օրը Մոսկվա կբերեն ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկը։
Թրամփը նաև նշել էր, որ կարգավորման հասնելու լավ հնարավորություն է տեսնում։