00:00:00

Փաշինյանը ցուցակ է կազմում․ «Հրապարակ»

08:44, 05 սեպտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ « Նիկոլ Փաշինյանն այժմ զբաղված է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելիք համայնքապետերի թեկնածուների, ցուցակներում ընդգրկվելիք ավագանու անդամների ընտրությամբ։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության նիստերի ժամանակ այս հարցն էլ են քննարկելու:

Ավելի շուտ` Փաշինյանը որոշելու է, վարչությունը դակելու է նրա որոշումները` ներկուսակցական դեմոկրատիայի քողը պահպանելու նպատակով: Նախնական տեղեկություններով, ընտրական համայնքների կուսակցական կառույցներին հանձնարարվել է առնվազն մի քանի մրցունակ թեկնածու ներկայացնել վարչության դատին, որպեսզի հասկանան, թե ով է ամենաանցողիկը, ըստ այդմ էլ՝ կազմեն ցուցակները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր