00:00:00

Փետրվարին տնտեսական ակտիվությունը 5.3 տոկոսով նվազել է. հունվարին այդ անկումը 8,2 տոկոս էր

18:48, 25 մարտ 2021 Տնտեսություն

2021 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.3%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) օպերատիվ տվյալները։ Հունվարին, ըստ ճշգրտված տվյալների, գրանցվել էր 8.2% անկում, ինչը նշանակում է, որ փետրվարին անկման տեմպերը դանդաղել են։ Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արդյունաբերության ոլորտում գրանցվել է 5.1% անկում։ Առևտրի շրջանառությունը նվազել է 7.8%-ով, ծառայությունների ծավալը կրճատվել է 12.2%-ով։
Փոխարենը փոքր ծավալով՝ 1.1 տոկոսով աճել են շինարարության ծավալները: Եթե համեմատենք այս տարվա առաջին 2 ամիսները, նախորդ տարվա երկու ամիսների հետ, ապա  2021-ի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով։ Հունվար-փետրվարին, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 925.5 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 12.2%-ով նվազել է։ Հայաստանից արտահանվել է  354.4 մլն դոլարի ապրանք (նվազումը կազմել է 5.5 %). Ներմուծումը կազմել է 571.1 մլն դոլար (նվազումը կազմել է 15.8%):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր