00:00:00

Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի ցմահ ազատազրկում

12:40, 25 մարտ 2021

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը:
Նախագծով առաջարկվում է պետական դավաճանության՝ թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը, դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու դեպքում ազատազրկել 15-ից 20 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, կամ ցմահ ազատազրկմամբ, նախկին՝ 10-ից 15 տարվա փոխարեն: Ինչպես նաև առաջարկվում է օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելու, հափշտակելու կամ պահելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելու կամ դրանք հավաքելու դեպքում ազատազրկել 12-ից 20 տարի ժամկետով՝ նախկին 8-ից 15 տարվա փոխարեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր