00:00:00

Կառավարությունը դիտավորյալ քմահաճ վերաբերմունք դրսևորեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին. Թագուհի Թովմասյան

10:46, 25 մարտ 2021

ԱԺ այսօրվա նիստում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարության երեկվա վարքագծի հարցը բարձրացրեց: «Պարո՛ն Միրզոյան, Դուք առնվազն պետք է միջամտեիք, որ մեր՝ երեք անկախ պատգամավորներիս հարցերին կառավարությունը քմահաճորեն չպատասխանեց: Կարծում եմ՝ մենք այնպիսի հարցեր էինք բարձրացրել, որոնց պատասխանները կառավարությունը հաստատ ուներ: Սա դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին», - դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց պատգամավորը: Թովմասյանը Միրզոյանին հորդորեց այսուհետ ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր