00:00:00

Նախընտրական ժամանակահատվածում ԸՕ փոփոխումը նպատակահարմար չէ, չենք մտնելու բովանդակային դաշտ. Իվետա Տոնոյան

16:28, 23 մարտ 2021

Իշխանությունը բավարար ժամանակ ուներ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «Կոնկրետ ժամկետների առումով հնարավոր է ունենալ կա՛մ թերի օրենսդրություն, կա՛մ ծածկադմփոցի պայմաններում անցկացնել այն նախաձեռնությունները, որոնք իշխանության քիմքին հաճո են: Նախընտրական այս ժամանակահատվածում կարևորագույն օրենսդրական փոփոխությունների ենթարկվող փաստաթղթի քննարկումը նպատակահարմար չէ: Չենք մտնելու քննարկման բովանդակային դաշտ», - հայտարարեց Տոնոյանը: Նա նաև ընդգծեց, որ իրենց արտահերթ ընտրություններին պատրաստ են ցանկացած օրենսգրքով՝ լինի նոր, թե հին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր