00:00:00

ՀՀ ազգային ժողովի պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են նախորդ տարվա փետրվարին. Արարատ Միրզոյան

15:39, 23 մարտ 2021

Ես չեմ ուզում լարել իրավիճակը, ուզում եմ պարզապես կոչ անել՝ եթե գնում է կոնստրուկտիվ քննարկում, ապա, խնդրում եմ, եթե պարգևավճարների մասով ասում են «Ա», ապա պետք է ասվի նաև «Բ»-ն: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Իմ քայլ»-ից Սիսակ Գաբրիելյանի ելույթին՝ պարգևավճարների մասին, երբ հայտնել է, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստացել է 45 մլն դրամ պարգևավճար, 20 մլն և ավել էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Որևէ մեկս չենք ասել, որ դա լրացուցիչ գործիքակազմ է, որ օրինակ՝ մեր գործընկեր Սրբուհի Գրիգորյանը մեկ անգամ ավել գնա Սյունիքի մարզ, խնդիրները բերի»,-ասել էր նա: Արման Աբովյանը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց պարգևավճարները անցյալ տարի գարնանը՝ համավարակից սկսած, վճարել են համավարակի առնչությամբ ստեղծված ֆոնդին, պատերազմը սկսելուց հետո՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս անդրադարձավ պարգևավճարների հարցին և պարզաբանեց, որ ԱԺ պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են 2020-ի փետրվարի համար: «Դրանից հետո ոչ մի պատգամավոր պարգևավճար չի ստացել: Եվ ԱԺ-ի բազմաթիվ պատգամավորներ՝ անկախ խմբակցությունից, իրենց աշխատավարձերը՝ մասնակիորեն կամ ամբողջությամբ, փոխանցել են թե՛ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ֆոնդին, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,-ասաց նա: «Լուսավոր Հայաստան»-ից Աննա Կոստանյանն էլ ներկայացրեց պետական տարբեր կառույցներում ստացած պարգևավճարների մասին թվային տվյալներ: «Էլ չեմ խոսում, թե որքան ԱԹՍ-ներ կարելի էր գնել այդ գումարներով պատերազմի թեժ օրերին»,-նշեց Կոստանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր