00:00:00

Մարտի 23-ին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, 24-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

15:44, 23 մարտ 2021

Հանրապետության տարածքում՝ մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում ինտենսիվ։ Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր