00:00:00

Սկսվել են գարնանային աշխատանքները. Երևանում կտնկվի մինչև 4000 ծառ և 70.000 թուփ

14:15, 23 մարտ 2021

Երևանում մեծ ծավալներով սկսվել են գարնանային էտի աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: «Նախատեսվում է էտել 8000-10.000 ծառ։ 400-500 անկենսունակ ծառերի հատումները կսկսվեն ապրիլ ամսվա երկրորդ կեսից՝ 2 ամսվա ընթացքում՝ նախապես ծառերի վրա իրազեկման ցուցանակներ փակցնելուց հետո, ինչպես արվեց աշնանը: Էտման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել է նաև ծառատունկը»,- նշված է հաղորդագրության մեջ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նշում է, որ Երևանում կտնկվի մինչև 4000 ծառ, 70.000 թուփ, այս տարի պլանավորվում է վերականգնել 76.000 քմ սիզամարգ, հիմնել՝ 2700 քմ նորը: Աշխատանքների զգալի մասը կիրականացվի գարնանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր