00:00:00

Մեկնարկել է «Programa Sur» թարգմանությունների ծրագրով 2021-ի հայտերի ընդունման գործընթացը. ԿԳՄՍՆ

12:38, 23 մարտ 2021

Մեկնարկել է արգենտինական գրականության՝ «Programa Sur» թարգմանությունների ծրագրով հայտերի ընդունման 2021 թվականի փուլը: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Հաղթած թարգմանությունները պետք է հրատարակվեն մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը:  «Programa Sur» ծրագիրը ստեղծվել է 2009 թվականին` նպատակ ունենալով աշխարհում խթանել արգենտինական գրականության տարածումը: 2010 թվականից ի վեր «Programa Sur»-ի շրջանակում իսպաներենից հայերեն են թարգմանվել արգենտինացի այնպիսի հայտնի գրողների գործեր, ինչպիսիք են Խուլիո Կորտասարը, Անա Մարիա Շուան, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, Խորխե Լուիս Բորխեսը, Լեոպոլդո Լուգոնեսը, Ռոբերտո Արլտը, Կարլոս Վիտալեն և ուրիշներ: Դրամաշնորհային ծրագրի կանոնակարգում այս տարի տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, որոնց առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ «Programa Sur»-ի պաշտոնական կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր